Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Օրինագիծ անձի իրավունքների մասին. harmonia.am

Օրինագիծ անձի իրավունքների մասին. harmonia.am

Դուք իրավունք ունեք.  երբեմն դասել Ձեզ առաջին տեղում, օգնություն և աջակցություն խնդրել, ընդվզել անարդարացի  վերաբերմունքի կամ քննադատության դեմ, ունենալ սեփական կարծիք ու համոզմունքներ,

  •  սխալներ թույլ տալ մինչ ճիշտ ուղին գտնելը,
  •  մարդկանց հնարավորություն տալ ինքնուրույն լուծել սեփական խնդիրները,
  •  ասել. «Շնորհակալություն` ոչ» և «Ներեցեք` ոչ»,
  •  ուշադրություն չդարձնել շրջապատի խորհուրդներին և հետևել սեփական  կարծիքին,
  •  մենակ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ Ձեր ներկայությունը ցանկալի է  ուրիշներին,
  •  ունենալ սեփական (ինչպիսին էլ դրանք լինեն) զգացմունքներ` անկախ նրանից  կհասկանան Ձեզ շրջապատում, թե` ոչ,
  •  փոխել որոշումները կամ գործողությունների ընթացքը,
  •  հասնել այն համաձայնության փոփոխությանը, որը Ձեզ չի գոհացնում:

Դուք պարտավոր չեք.

  • 100% -ով անթերի լինել,
  • հետևել ամենքին,
  • անել հաճելի բան այն մարդկանց համար, ովքեր Ձեզ տհաճ են,
  • սիրել այն մարդկանց, ովքեր Ձեզ վնասում են,
  • վատ զգալ նրա համար, որ Դուք այնպիսինն եք, ինչպիսին կաք,
  • ուրիշների համար ուժասպառ լինել,
  • Ձեզ մեղավոր զգալ սեփական ցանկությունների համար,
  • հաշտվել Ձեզ տհաճ իրավիճակի հետ,
  • զոհաբերել Ձեզ հանուն որևէ մեկի,
  • պահպանել այն հարաբերությունները, որոնք արդեն դարձել են վիրավորական,
  • անել ավելին, քան թույլ է տալիս ժամանակը,
  • փորձել անել մի բան, որն իրականում չեք կարող անել,
  • կատարել այնպիսի պահանջներ, որոնք խելամիտ չեն,
  • տալ մի բան, որն իրականում Դուք չեք ցանկանում տալ,
  • Ձեզ վրա վերցնել որևէ մեկի սխալ արարքի ծանրությունը,
  • հրաժարվել սեփական «Ես»-ից որևէ մեկի կամ ինչ-որ բանի պատճառով:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. yar.1gs.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ